Փետրվարի 7-ին Ռուսաստանի օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը («
Պայմանագիրը ստորագրել են Ռուսավիացիա ղեկավար Ալեքսանդր Ներադկոն և Թուրքիայի քաղաքացիական ավիացիայի գլխավոր տնօրինության ղեկավարի տեղակալ Ջան Էրելը Մոսկվայում անցկացվող NAIS – 2018 քաղավիացիայի ցուցահանդեսի շրջանակներում:
Ըստ Թուրքիայի քաղավիացիայի գլխավոր տնօրինության հայտարարության՝ պայմանագրով երկու ընկերություններն էլ փոխադարձաբար կարող են Ռուսաստանին և Թուրքիային վաճառել սեփական նախագծման և արտադրության օդային միջոցները և դրանց մասեր:
Հիշեցնենք՝ 2017-ի օգոստոսին հայտնի դարձավ, որ ռուսաստանյան «Вертолеты России» հոլդինգը 8 միավոր Կա-32 ուղղաթիռի արտահանման պայմանագրեր է կնքել Թուրքիայի և Թաիլանդի հետ: Թուրքական «Հյուրիեթ» պարբերականի տվյալներով՝ Թուրքիային մատակարարվելու է 3 միավոր վերոնշյալ ուղղաթիռներից:
Կա-32Ա11ՎՍ ուղղաթիռները նախատեսված են որոնողափրկարարական, հիվանդների, վիրավորների տարհանման, հրդեհամարման աշխատանքների կատարման, ինչպես նաև պարեկության համար։
Համաձայն ռուսաստանյան կողմի տրամադրած տվյալների՝ ուղղաթիռը կարող է վայրէջք կատարել փոքր նավերի տախտակամածերին, հորատման պլատֆորմերին, դժվարահասանելի կետերում։ Կառավարում է մեկ օդաչու, բեռանատարողությունը՝ 5 տոննա։