Չեխիան հրաժարվել է իր զինուժի համար «Դանա» ԻՀՀ-ների արդիականացման ծրագրից

Չեխիայի պաշտպանության նախարարության որոշմամբ այդ երկրում կհրաժարվեն 152 մմ տրամաչափի «Դանա» ինքնագնաց հրետանային համակարգերի (ԻՀՀ) արդիականացման ծրագրից: դրա փոխարեն ձեռք կբերեն ՆԱՏՕ-ի ստանդարտով արտադրված 155 մմ տրամաչափի ԻՀՀ-ներ:  Այս մասին հայտնում է Defense News-ը:

Ադրբեջանի ԶՈւ չեխական արտադրության «Դանա» ԻՀՀ-ներ

Ադրբեջանի ԶՈւ չեխական արտադրության «Դանա» ԻՀՀ-ներ

Հին համակարգերի՝ մինչև Dana М1М մակարդակի արդիականացման ծրագրով պետք է զբաղվեին Czechoslovak Group-ը և Tatra Trucks-ը: Պայմանագրով նախատեսվում էր 33 համակարգի արդիականացում: Սակայն Չեխիայի ՊՆ-ից հայտնել են, որ Dana-ն «հեռահարությամբ և տրամաչափով չի համապատասխանում ՆԱՏՕ-ի չափանիշներին», իսկ արդիականացման որոշում նախապես կայացվել էր միայն այն պատճառով, որ Չեխիայի ԶՈւ զինապահեստներում ավելի մեծ քանակությամբ 152 մմ տրամաչափի զինամթերք կար:

152 մմ տրամաչափի «Դանա» ԻՀՀ-ն արտադրվում է Չեխիայում: առաջին անգամ այն ցուցադրվել է 1977 թ.: Համակարգի հեռահարությունը 19 կմ է, իսկ արդիականացված տարբերակինը՝ 25.5: ԻՀՀ-ի զանգվածը՝ 29 տոննա:

Հիշեցնենք, որ 2017 թ. «Դանա» համակարգեր գնել է Ադրբեջանը: Նույն ժամանական Ադրբեջանը նաև ստացել էր կրկին չեխական արտադրության RM-70/80 համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր: Չի բացառվում, որ նշված զինտեխնիկան Ադրբեջան հայտնվել էր Իսլայելի միջոցով, սակայն այստեղ դեր ունի նաև Սլովակիան: Այս հարցերը դեռևս ամբողջովին պարզված չեն:

«Դանա» ինքնագնաց հրետանային համակարգեր կան նաև Վրաստանի զինուժի սպառազինությունում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *