Փետրվարի 7-ին հակառակորդի կրակոցից զոհվել է ՊԲ զինծառայող

Փետրվարի 7-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կրակոցից զոհվել է ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Հայկ Ռազմիկի Քալանթարյանը: Այս մասին հայտնում է ՊԲ կայքը։

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Լրացում. Փետրվարի 8-ին արցախի ղեկավար Բակո Սահակյանի հրամանագրով Հայկ Քալանթարյանը պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *