Իտալիայի ՆԳՆ-ն հերքում է Թունիսից ԻՊ 50 ահաբեկչի տեղակայումն Իտալիայում

Հունվարի 31-ին The Guardian պարբերականը հայտնել էր, որ, Ինտերպոլը կասկածում է, թե Թունիսից «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 50 անդամ նավակներով հասել են Իտալիա՝ այնտեղից Եվրոպական այլ երկրներ տեղափոխվելու նպատակով: Իտալիայի ՆԳՆ-ն հերքում է այս տեղեկությունը:  Guardian-ի տվյալներով՝ Ինտերպոլը համապատասխան ցուցակը 2017 թ. նոյեմբերի 29-ին ուղարկել է Իտալիայի ՆԳՆ:

«Իսլամական պետության» ահաբեկիչներ. (արխիվ)

«Իսլամական պետության» ահաբեկիչներ. (արխիվ)

Ըստ նույն տվյալների՝ բոլոր 50-ը Թունիսի քաղաքացիներ են եղել: Բրիտանական պարբերականը նաև նշում է, որ, ամենայն հավանականությամբ, Թունիսից շուրջ 5500 անձ մեկնել է «Իսլամական պետության» «տարածքներ» Սիրիայում և Իրաքում՝ ավելի շատ՝ քան որևէ մեկ այլ երկրից:

Ռուսաստանյան «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը, փոխանցելով իտալական Corriere della Sera թերթից ստացած տեղեկությունը, նշում է, որ Իրատլիայի ներքին գործերի նախարարությունը հերքել է այս տեղեկատվության իսկությունը:

Ըստ իտալական գերատեսչության՝ Թունիսից ժամանած փախստականների թվում եղել են անձինք, որոնք, ըստ Թունիսի իշխանությունների, կարող էին վտանգ ներկայացնել, և նրանց արտաքսել են Իտալիայի տարածքից:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *