Թուրքիայում սկսել են փորձարկել «Հյուրքուշ-Բ» ուսումնամարտական ինքնաթիռը

Թուրքական ավիաշինական ընկերությունը՝ TAI, սկսել է փորձարկել «Հյուրքուշ» ուսումնամարտական ինքնաթիռի հաջորդ՝ «Բ» տարբերակը: Նշվում է, որ առաջին փորձարկումները հաջող են անցել: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Թուրքական «Հյուրքուշ» ուսումնամարտական ինքնաթիռ

Թուրքական «Հյուրքուշ» ուսումնամարտական ինքնաթիռ

«Հյուրքուշ Բ»-ն դեռևս պետք է անցնի ավիոնիկայի, շարժիչի, ստաբիլ թռիչքի փորձակումներ: 90-ժամյա փորձնական թռիչքները հաջող ավարտելու պարագայում ինքնաթիռը կհամալրի թուրքական զինուժի սպառազինությունը:

Մինչ այս նույն թուրքական ընկերությունն արտադրում էր ինքնաթիռների «Հյուրքուշ Ա» տարբերակը: Այժմ նշվում է, որ «Բ» տարբերակը ավելի թեթև է շուրջ 10 կգ-ով, շարժվում է ավելի մեծ արագությամբ:

Հավելենք, որ Թուրքիայում մտադիր են ստեղծել ուսումնամարտական ինքնաթիռի նաև կործանիչ տարբերակը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *