Դաղստանում ՌԴ ԶՈւ մոտոհրաձգային ստորաբաժանումները վարժանքներ են անում

Դաղստանում տեղակայված ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի 58-րդ հրաձգային զորամիավորման ստորաբաժանումները տագնապով ոտքի ենք հանվել մարտական պատրաստության ստուգման համար: Վարժանքները շարունակվելու է մինչև փետրվարի 2-ը, դրանց մասնակցելու են շուրջ 2000 զինծառայող, 300 միավոր զինտեխնիկա: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:

Դաղստանում ՌԴ ԶՈւ մոտոհրաձգային ստորաբաժանումները վարժանքներ են անում

Դաղստանում ՌԴ ԶՈւ մոտոհրաձգային ստորաբաժանումները վարժանքներ են անում

Հունվարի 30-ին ՌԴ ԶՈւ մոտոհրաձգային ստորաբաժանումները մշակել են զորամասի տարածք ներխուժած և զենք ու զինամթերքի պահեստ գրավել ցանկացող «պայմանական հակատակորդի» շրջափակման, ոչնչացման գործողություններ: Հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

Վարժանքների ընթացքում, զինծառայողները խոցել են «պայմանական հակառակորդի» կրակակետերը: Ռազմական բժիշկները օգնություն են ցուցաբերել պայմանականորեն վիրավորված զինծառայողներին:

Այս վարժանքներին մասնակցել է ավելի քան 100 զինծառայող, ներգրավվել է 10 միավոր զինտեխնիկա:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *