ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սպաներին բարձր պաշտոններ և զինվորական կոչումներ շնորհելու առիթով հանդիպման ժամանակ հայտարարել է, որ բոլոր ռազմօդային գումարտակներում ու ծովային հետևակում ինչպես նաև հատուկ նշանակության ուժերում անցում է կատարվելու պայմանագրային զինծառայության։
Պուտինը շեշտել է, որ ծրագրեր են իրականացվում շարքայինների ու սերժանտների հավաքագրման ուղղությամբ պայմանագրային զինծառայության նպատակով. արդեն ընթացիկ տարում պայմանագրայինները կհամալրեն ՌԴ օդուժի դեսանտի պարաշյուտադեսանտային և դեսանտագրոհային գումարտակները, ինչպես նաև ծովային հետևակն ու հատուկ նշանակության ստորաբաժանումները։