ԱՄՆ անօդաչուների հարձակման հետևանքով 8 մարդ է զոհվել Աֆղանստանում

Այս գիշեր, համաձայն ռուսական լրատվամիջոցների, Պակիստանի հյուսիս-արևմուտքում` Աֆղանստանի հետ սահմանակից Հյուսիսային Վազիրիստան շրջանում, ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) կողմից իրականացված հրթիռակոծման պատճառով 8 մարդ է սպանվել:

ԱԹՍ

Հարձակման թիրախը եղել է Միրանշահ քաղաքի բնակելի տներից մեկը: Ենթադրվում է, որ հարվածի պահին այնտեղ են եղել պակիստանյան «Թեհրիք–ի-Թալիբան» շարժման գրոհայինները:

Նշենք, որ ԱՄՆ ԿՀՎ-ի օդուժի հարձակումը պակիստանյան տարածքի վրա առաջինն է Պակիստանում նոր կառավարության ձևավորումից և Նավազ Շարիֆի վարչապետի պաշտոնը ստանձնելուց սկսած:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *