Թուրքիան Աֆրինում քրդերից կարևոր բարձունք է գրավել

Ավելի քան մեկ շաբաթ շարունակվող գործողության արդյունքում Թուրքիայի զինուժը և Անկարայի օգնությամբ գործող զինյալները ի վերջո կարողացել են գրավել Սիրիայի Աֆրինի շրջանի Բուրսեյա բլուրը, ինչպես նաև հարակից մեկ գյուղ: Քրդական կողմը պնդում է, որ բլուրը դեռ իրենցն է, սակայն տեսանյութերն ու լուսանկարները այլ բան են փաստում:

Այս փաստը ընդունել է նաև Twitter-ում սիրիական հակամարտությունը ակտիվորեն լուսաբանող, պրոքրդական օգտատեր Hassan Ridha-ն:

Բուրսեյա կոչվող բլուրը տեղակայված է Սիրիայի Ազազ շրջանի դիմաց: Ազազը ավելի վաղ էր անցել Թուրքիայի վերահսկողությանը՝ 2016-17 թթ. իրականացված «Եփրատի վահան» գործողության արդյունքում: Բլուրը քանիցս «ձեռքից ձեռք» էր անցնում՝ հայտնվելով մեկ քրդերի, մեկ՝ թուրքերի ու Թուրքիայի հովանավորյալ զինյալների ձեռքում:

Միայն հունվարի 27-28-ին բլրի ակտիվ հրթիռակոծումից և հրետակոծումից հետո թուրքական կողմը կարողացավ այն գրավել:

Թուրքական ուժերը Բուրսեյա բլրի վրա

Թուրքական ուժերը Բուրսեյա բլրի վրա

Այսպիսով, հունվարի 20-ից սկսած գործողության արդյունքում, թուրքական կողմն Աֆրինում քրդերից կարողացել է գրավել հետևյալ տարածքները (աջում՝ ըստ թուրքական կողմի, ձախում՝ ըստ քրդական աղբյուրների):

Աֆրին գործողության մասին ավելի մանրամասն՝ այստեղ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *