Գյումրիում ՀՀ ԶՈւ-ն ցուցադրել է «Կորնետ-Է» հակատանկային հրթիռային համալիր

Հունվարի 28-ին Գյումրիում անցկացվել է ՀՀ Բանակի կազմավորման օրվան նվիրված միջոցառում, որի ընթացքում հրապարակում ՀՀ ԶՈւ զինծառայողները ցուցադրել են ռուսաստանյան արտադրության «Կորնետ-Է» հակատանկային հրթիռային համալիր: Այս մասին հայտնում է նաև «Ռեգնում» լրատվական գործակալությունը:

Դատելով հրապարակված տեսանյութից, ամենայն հավանակնությամբ, «Կորնետ-Է» համակարգը համալրել է ՀՀ զինված ուժերի սպառազինությունը: Ավելի վաղ այս մասին որևէ այլ տեղեկություն չէր տարածվել:

«Կորնետ Է»-ն ռուսաստանյան նորագույն արտադրության հակատանկային հրթիռային համալիրներից է: Համակարգի մարտավարատեխնիկական ցուցանիշները զգալիորեն գերազանցում են մինչ այս ՀՀ ԶՈւ սպառազինությունում առկա «Ֆագոտ» համալիրների ցուցանիշները:

«Կորնետ Է». ՄՏԲ

  • Առավելագույն հեռահարությունը՝
    • Ցերեկը՝ 5500 մ,
    • Գիշերը՝ 3500 մ,
  • Նվազագույն հեռահարությունը՝ 100 մ,
  • Թիրախի առավելագույն ճակատային արագությունը՝ 70 կմ/ժ,
  • Կառավարման համակարգը՝ կիսաավտոմատ, լազերային ճառագայթով,
  • Հրթիռը՝
    • Տրամաչափը՝ 152 մմ,
    • Զանգվածը՝ 26 կգ,
    • Մարտական մասը՝ 7կգ, տանդեմային-կումուլյատիվ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *