Գերմանացի որոշ քաղաքական գործիչներ հորդորում են չարդիականացնել Թուրքիայի ԶՈւ Leopard տանկերը

Աֆրինում քրդական ուժերի դեմ գործողությունների ֆոնին գերնանացի քաղաքական գործիչների մի խումբ կոչ է արել Գերմանիայի կառավարությանը չարդիականացնել Թուրքիայի ԶՈւ սպառազինությունում առկա գերմանական արտադրության Leopard 2 տանկերը և դադարեցնել սպառազինության արտահանումը Թուրքիա: Այս մասին հայտնում է BBC հեռուստաընկերության կայքը:

Ավելի վաղ, տեղեկություններ են տարածվել, որ Գերմանիան պատրաստվում է Թուրքիայի ԶՈւ  Leopard 2 տանկերը արդիականացնել:

Թուրքիայի ԶՈւ՝ գերմանական արտադրության Leopard 2 տանկը Սիրիայում

Թուրքիայի ԶՈւ՝ գերմանական արտադրության Leopard 2 տանկը Սիրիայում

Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը թուրք գործընկեր Մևլյութ Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Թուրքիային խոշոր զենքերի մատակարարումը կշարունակվի սահմանափակ մնալ, սակայն պաշտոնական Բեռլինը կվերանայի գերմանական տանկերը արդիականացնելու վերաբերյալ Անկարայի խնդրանքը: Փոխանցում է Reuters գործակալությունը:

Զիգմար Գաբրիելը նաև կոչ է արել թուրքական կողմին հետևել Աֆրինում գործողությունների հետևանքով առաջացած հումանիտար հետևանքներին:

Նշենք, որ  Leopard տանկերը թուրքական բանակի հիմնական մարտական տանկերն են: Դրանք գործածվել են նաև Սիրիայի հյուսիսում «Եփրատի վահան» գործողության ընթացքում: Այդ գործողության ընթացքում թուրքական կողմը կորցրել է առնվազն 10 միավոր Leopard 2A4 տանկ:

Վերջին մի քանի տարիներին թուրք-գերմանական հարաբերությունները բավականին լարվել են: Հարաբերությունները հատկապես սրվեցին Թուրքիայում  2016-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *