ԱՄՆ-ն առաջարկել է Աֆրինում «անվտանգություն գոտի» ստեղծել. Թուրքիայի ԱԳ նախարար

Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Թուրքիային առաջարկել է Սիրիայի Աֆրին շրջանում 30 կմ-ոց «անվտանգության գոտի» ստեղծել: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն Թիլերսոնի հետ հանդիպումից հետո: Փոխանցում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Թուրքիան տանկեր է մտցնում Սիրիայի Աֆրին․ 21․01․208

Թուրքիան տանկեր է մտցնում Սիրիայի Աֆրին․ 21․01․208

Թիլերսոնի և Չավուշօղլուի հանդիպումը տեղի է ունեցել հունվարի 23-ին Ֆրանսիայում: Կողմերը գլխավորապես քննարկել են Աֆրինի հարցը: Ըստ աղբյուրի՝ Թիլերսոնը նշել է, որ «անվտանգության գոտին» կվերացնի անվտանգության հարցում Թուրքիայի մտահոգությունը:

Հիշեցնենք, որ հունվարի 24-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թ. էրդողանի հետ հեռախոսազրույցի ժամանակ զգուշացրել է սահմանափակել գործողությունները Սիրիայում և խուսափել ամերիկյան ու թուրքական զորքերի միջև կոնֆլիկտային ռիսկի բերող ցանկացած գործողությունից:

Ավելի վաղն էլ Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում կարող են նաև գործողություններ իրականացնել Մանբիջում և Եփրատի արևելքում:

Հունվարի 20-ից Թուրքիան պաշտոնապես խոշոր ռազմագործողություն է սկսել Սիրիայի Աֆրին շրջանում՝ քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» (YPG) դեմ:

Աֆրինի գործողության հետ կապված մանրամասները՝ այստեղ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *