Հունվարի 23-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն այցելել է Ադրբեջանի բանակի 1-ի կորպուսի՝ առաջնագծին մոտ տեղակայված զորամասերից մեկը: Զորամասում երևում է նաև իսրայելական Aerostar տիպի անօդաչու թռչող սարք: Այցի մասին այսօր՝ հունվարի 24-ին, հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:

Ադրբեջանի ՊՆ Զաքիր Հասանով, նախագահի ռազմական հարցերով օգնական Ֆուադ Ալեսգերով, ՌՕՈւ հրամանատար Ռամիզ Թահիրով, 1-ին ԲԿ հրամանատար Հիքմեթ Հասանով
Ադրբեջանի պաշտպանության նախարարին այցի ընթացքում ուղեկցում են այդ երկրի նախագահի իրավապահ մարմինների հետ տարվող աշխատանքներ և ռազմական հարցերով օգնական Ֆուադ Ալեսգերովը, Ադրբեջանի ՊՆ տեղակալ ” ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռամիզ Թահիրովը:
Ադրբեջանի նախագահի օգնականին և ՊՆ հրամկազմին զորամասում ուղեկցում է Ադրբեջանի ԶՈւ 1-ին բանակային կորպուսի (շտաբը՝ Բարդա) հրամանատար, գեներալ-մայոր Հիքմեթ Հասանովը:
Այցից հրապարակված լուսանկարներից մեկում երևում է իսրայելական արտադրության, Ադրբեջանում հավաքվող Aerostar տիպի անօդաչու թռչող սարք: Ադրբեջանում այդ սարքերից հավաքում են դեռևս 2011-12 թթ. սկսած:
- Ադրբեջանի ՊՆ-ին 1-ին կորպուսի տարածքում ցուցադրում են Aerostar ԱԹՍ
- Aerostar ԱԹՍ
Aerostar-ը իսրայելական Aeronautics ընկերության արտադրած անշարժ թևով միջին ԱԹՍ է։ Սարքը կարող է աշխատել GPS և իներցիալ նավիգացիայով։ Ունի ավտոնոմ առաջադրանքներ կատարելու հնարավորություն` նախապես կազմված ծրագրի համաձայն։
Թևերի բացվածքը | 7,5–8,7 մ |
Առավելագույն թռիչքային զանգվածը | 210-230 կգ |
Օգտակար բեռնատարողությունը | 50 կգ |
Առավելագույն արագությունը | ~200 կմ/ժ |
Datalink, LOS | մինչև 250 կմ |
Թռիչքի տևողությունը | 12 ժ |