2017 թ. ՄԱԿ-ը կորցրել է ավելի շատ խաղաղապահ՝ քան 1994-ից ի վեր ամեն առանձին տարի

2017 թվականին աշխարհում մահացել է ՄԱԿ-ի 56 խաղաղապահ: ՄԱԿ-ը անհանգստություն է հայտնում, որ այս թիվը ամենայն հավանականությամբ դեռևս կաճի, և այդ կապակցությամբ հարկավոր է քայլեր ձեռնարկել:

Մահացությունների ամենամեծ թիվը գրանցվել է աֆրիկական երկրներում: ՄԱԿ-ի զեկույցում նշվում է, որ զոհերը լինում են հիմնականում շարասյունների և ճամբարների վրա հարձակումների շրջանակներում:

1948 թվականից մինչև 2018 թվականի սկիզբ ՄԱԿ-ի խաղաղապահական գործողությունների շրջանակներում մահացել է 3500 ծառայող, որոնցից 943-ը բռնության հետևանքով: Իսկ 2013-2017 թվականներին կտրուկ աճել է բռնության հետևանքով կորուստների թիվը՝ 195 զոհ:

Նշենք, որ ՀՀ ԶՈւ խաղաղապահները նույնպես մասնակցում են ՄԱԿ-ի մանդատով անցկացվող խաղաղապահ գործողություններին` Մալիում (1 հոգի) և Լիբանանում (32 հոգի): 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *