Աֆրինի գործողություններում թուրքական բանակի կորուստները հասել է 3-ի

Հունվարի 23-ին Սիրիայի հյուսիսային Աֆրին շրջանում քրդական ուժերի հետ բախումներում սպանվել է Թուրքիայի զինված ուժերի ևս մեկ զինծառայող, մեկ զինծառայող էլ վիրավորվել է: Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը հայտնում է, որ մինչև այժմ Աֆրինում «շարքից հանվել է» քրդական ուժերի շուրջ 260 զինյալ: Հաղորդագրությունը տեղադրված է Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքում:

Թուրքական «Հյուրիեթ» պարբերականի փոխանցմամբ՝ սպանված զինծառայողը հետևակի պրոֆեսիոնալ սերժանտ Մեհմեթ Մուրաթդաղըն է:

Թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը հայտնում է, որ հունվարի 23-ին քրդական ուժերի արձակած երկու հրթիռ ընկել է Թուրքիայի հարավային Հաթայ նահանգի Հասսա գավառում: Կորուստների և վնասների մասին տեղեկություններ չկան: Հաթայ նահանգում մի քանի գավառներ և շրջաններ «անվտանգության հատուկ գոտի են» հայտարարվել:

Միևնույն ժամանակ, թուրքական կողմը շարունակում է հատուկ նշանակության ուժեր ուղարկել Աֆրին շրջան:

Քրդական կողմն էլ իր հերթին հայտնում է թուրքական կողմի զինտեխնիկա ոչնչացնելու, 31 զինծառայող և «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման զինյալներ սպանելու մասին: Փոխանցում է ANF գործակալությունը:

Ավելի վաղ, թուրքական կողմը հայտնել էր, որ քրդերի դեմ գործողություններում սպանվել են ավագ լեյտենանտ Օղուզ Քաան Ուստան և ենթասպա Մուսա Օզալքանը (1, 2):

Քրդերի դեմ գործողություններում մեծապես ներգրավված են «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման անդամները: Սակայն նրանց կորուստների չեն մտնում թուրքական կողմի կորուստների պաշտոնական տվյալներում: 

Թուրքիան տանկեր է մտցնում Սիրիայի Աֆրին․ 21․01․208

Թուրքիան տանկեր է մտցնում Սիրիայի Աֆրին․ 21․01․208

Հիշեցնենք, որ հունվարի 20-ին Թուրքիան Աֆրինում սկսել էր օդային գործողությունը՝ հունվարի 21-ից անցնելով ցամաքային գործողությունների:

Նշենք, որ Աֆրինը վերահսկում են քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցություն» (PYD) խմբավորումը և ռազմական թևը՝ «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները» (YPG): Թուրքիայի իշխանությունները քրդական այս ուժերին համարում են «ահաբեկչական և սպառնալիք Թուրքիայի անվտանգության համար»:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *