Սպանվել է Ադրբեջանի ԶՈւ գնդապետ․ «Ծառայողական պարտականությունները կատարելիս»

Հունվարի 20-ին ադրբեջանական Moderator.az կայքը հայտնել է, որ «ծառայողական պարտականությունները կատարելիս» սպանվել է Ադրբեջանի բանակի գնդապետ Ալիև Ռահիմ Ահմադ օղլուն (Əliyev Rahim Əhməd oğlu)։ Գնդապետի թաղումը հունվարի 21-ին է։

Նյութը ավելի ուշ հեռացվել է այդ կայքից, սակայն դեռևս պահպանվել է «Գուգլ» որոնողական համակարգի հիշողությունում («քեշ»)։

Ադրբեջանի ՊՆ-ն առայժմ որևէ կերպ չի մեկնաբանել միջադեպը։ Ըստ սոցցանցերում շրջանառվող հիմնական վարկածի՝ զինծառայողը սպանվել է ականի պայթյունից։

Այս վարկածի դեմ է խոսում Ադրբեջանի ՊՆ-ին մոտ կանգնած սոցցանցային էջերից մեկի համակարգողը։

Ադրբեջանակն ռազմական էջի ադմին Թոֆիգ Շահմուրադովը նշում է, որ գնդապետը ականի պայթյունից չի մահացել․ 20,01,2018

Ադրբեջանական ռազմական էջի ադմին Թոֆիգ Շահմուրադովը նշում է, որ գնդապետը ականի պայթյունից չի մահացել․ 20․01․2018

ՎԿոնտակտե» սոցիալական ցանցում Ադրբեջանի բանակին նվիրված էջերից մեկում էլ նշվում է, որ գնդապետը մահացել է «ինժեներական աշխատանքներ կատարելիս։

ՎԿոնտակտեում Ադրբեջանի բանակին նվիրված էջում գրում են, որ գնդապետը մահացել է ինժեներական աշխատանք կատարելիս․ 20․01․2018

ՎԿոնտակտեում Ադրբեջանի բանակին նվիրված էջում գրում են, որ գնդապետը մահացել է ինժեներական աշխատանք կատարելիս․ 20․01․2018

Սոցցանցերում հայտնված տվյալների համադրությունից կարելի է մեծ հավանականությամբ ենթադրել, որ սպանված գնդապետը եղել է 2016 թ․ Ապրիլյան պատերազմի ընթացքում «Լելե թեփե» կոչվող բարձունքի գրավման գործողության ինժեներական գծով պատասխանատուն։

Թարմացում․ Հունվարի 21-ին, զինծառայողի թաղումից լուսանկարների տարածվելուց հետո, Ադրբեջանի ՊՆ-ն ի վերջո հաստատել է նրա մահվան փաստը։ Սակայն Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունում չի նշվում, որ մահացածը գնդապետ էր։

Մեկ նկատառում ևս․ Թեև Ադրբեջանի ՊՆ-ն նշում է, թե «զինծառայողը մահացել է մարզանքների-վարժանքների ժամանակ, դժբախտ պատահարից», սակայն, հաշվի առնելով Ադրբեջանի ՊՆ որդեգրած քաղաքականությունը բանակի կորուստների հարցում, չի բացառվում, որ գնդապետը բոլորովին այլ հանգամանքներում է մահացել։

Գնդապետ Ալիև Ռահիմ Ահմադ օղլուի (Əliyev Rahim Əhməd oğlu) թաղման արարողությունից

Գնդապետ Ալիև Ռահիմ Ահմադ օղլուի (Əliyev Rahim Əhməd oğlu) թաղման արարողությունից․ 21․01․2018

2 responses to “Սպանվել է Ադրբեջանի ԶՈւ գնդապետ․ «Ծառայողական պարտականությունները կատարելիս»

  1. Էս ոչխարի մասին meydan.tv կայքում էլ են գրել։ https://www.meydan.tv/az/site/news/27002/

  2. Ես թարգմանել եմ գրածա որ վիրավոր ել ունեն։ Сообщается, что инцидент произошел в Физули

    20 января полковник Рахим Ахмад оглы Алиев, офицер азербайджанской армии, был убит.

    Об этом сообщили его родственники и друзья в социальных сетях. Инцидент произошел в Физулинском районе. Когда вы искали шахту, произошел взрыв. Еще один солдат был ранен во время инцидента.

    Сообщается также, что полковника доставляют в Баку, а 21 января состоится церемония прощания.

    Родился в Лянкяране, 1967-летний Рахим Алиев, участник карабахской войны. Карабахский ветеран Рей Керимоглу написал на своей странице в Facebook, что сражался в банде лейтенанта-лейтенанта Асифа Магеррамова, известного как Национальный герой Азербайджана Фред Асиф.

    Министерство обороны не предоставило официальной информации об этом инциденте. Невозможно изучить отношения, потому что нет рабочего дня.

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *