Ադրբեջանը հայկական դիրքերի ուղղությամբ կիրառել է ԱԹՍ․ զոհեր չկան

Հունվարի 20-ին՝ ժամը 14:50-ի սահմաններում, Ադրբեջանը, շփման գծի հյուսիսային հատվածում դիմել է սադրանքի՝ անօդաչու թռչող սարքից հայ դիրքապահների ուղղությամբ կիրառելով ականանետի արկ:  Այս մասին հայտնում է Արցախի ՊԲ կայքը։

   Ադրբեջանական զինուժի նախահարձակ գործողության արդյունքում ՊԲ-ն որևէ կորուստ չի ունեցել:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ հակառակորդը ոտնահարել է նախօրեին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Կրակովում կայացած հանդիպման ընթացքում ստանձնած պարտավորությունները, որով կողմերին կոչ էր արվել իրականացնել վստահության ամրապնդման միջոցառումներ։

Արցախի ՊԲ-ն Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը կոչ է անում հետևել ստանձնած պարտավորություններին և խուսափել իրադրության հետագա լարման արկածախնդիր մարտավարությունից:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *