Արցախից ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ է տեղափոխվել ժամկետային զինծառայող Էռնեստ Հովհաննիսյանը։ Նրա վիճակը ծանր է։ Այս մասին Ռազմինֆոյի հետ զրույցում հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Նախնական տեղեկություններով՝ զինծառայողը հոսպիտալ է տեղափոխվել հունվարի 18-ին։
Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ չի կարող առայժմ մանրամասներ տրամադրել, քանի որ քննությունը շարունակվում է։
[Լրացում] Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքում գրում է․ «Զինծառայողը ինքնախեղման փորձ է արել, ծնողին տեղեկացվել է, անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերվել է, ընթանում է քննություն
ԴԵռ քննությունը ցույց կտա, բայց իմ ունեցած տեղեկությունները դա են ասում, քանի որ առաջին իսկ օրվանից չի ուզեցել ծառայել, ինչի կապակցությամբ նաև ծնողին հրավիրել են զորամաս:»։