Հունվարի 16-ին ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Ակնա-Հինդարխ ճանապարհահատվածում։ Այս մասին հայտնում է Արցախի ԱԳՆ կայքը:
Սահմանի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել է ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնական Գենադիե Պետրիկան (Մոլդովա)։ Ադրբեջանը իր հերթին հայտնում է Աղդամի (Ակնա) շրջանի Սարըջալը գյուղի ուղղությամբ ԵԱՀԿ դիտարկման մասին, որն անցել է առանց միջադեպերի:
Արցախի Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնական Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Մարտին Շուստերը (Գերմանիա)։
Դիտարկման առաքելությանը արցախյան կողմից ուղեկցել են Արցախի արտաքին գործերի նախարարության և ՊԲ ներկայացուցիչները:
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի՝ Արցախի իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն: