2018-ին Թուրքիայի զինված ուժերը սպառազինությունը կհամալրվի տեղական արտադրության 14 միավոր «Անքա» և «Բայրաքթար» հարվածային և հետախուզական անօդաչու թռչող սարքերով, ինչպես նաև 140 միավոր փոքր չափի պտուտակավոր ԱԹՍ-ներով: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:
Նույն ժամանկահատվածում զինված ուժերի մատկարարվելու են թուրքական «Ռոքեթսան» ընկերության արտադրության «Քասըրղա» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և «Բորա» օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգեր:
Միևնույն ժամանակ ռազմաօդային ուժերի կարիքները հոգալու համար կմատակարարվի հրթիռների նոր խմբաքանակ.
- 405 միավոր L–UMTAS հրթիռ
- 139 միավոր UMTAS հրթիռ
- 713 միավոր MAM հրթիռ
«Բայրաքթար» ԱԹՍ-ի մարտավարատեխնիկական բնութագիրը․
- Գործողության շառավիղը՝ 150 կմ,
- Առավելագույն թռիչքային զանգվածը՝ 650 կգ,
- Օգտակար բեռնատարողությունը՝ 150կգ,
- Առավելագույն արագությունը՝ 222 կմ/ժ,
- Թռիչքի տևողությունը՝ առավելագույնը 24ժ,
- Թևերի բացվածքը՝ 12 մ,
- Երկարությունը 6,5 մ,
- Սարքը կարող է ինքնուրույն օդ բարձրանալ և վայրէջք կատարել։
«Անքա» ԱԹՍ-ի մարտավարատեխնիկական բնութագրերը՝
- Իրանի երկարությունը – 8մ,
- Թևերի բացվածքը – 17,3 մ,
- Գործողության շառավիղը ուղիղ տեսանելիության պայմաններում– 200 կմ,
- Թռիչքային զանգվածը – 1600 կգ,
- Վառելիքի զանգվածը – 250 կգ,
- Օգտակար բեռնատարողությունը – 200 կգ,
- Շարժիչը – 114 կՎտ հզորությամբ, 2 մխոց, տուրբո Thielert Centurion 2,0,
- Առավելագուն արագությունը – 217 կմ/ժ,
- Սովորական արագությունը – 140,7 կմ/ժ,
- Թռիչքի առաստաղը – 9144 մ,
- Թռիչքի առավելագույն տևողությունը – 24-32 ժամ,
- Բազային ռադարը – Ասելսան Սար (Aselsan Sar):
- Թևերի մակերեսը – 13,6մ²:
Հիշեցնենք, որ 2017 թ. նոյեմբերի դրությամբ Թուրքիայի բանակում առկա է 5 միավոր «Անքա»ԱԹՍ, որից 2-ը հարվածային, 3-ը հետախուզական և 38 միավոր «Բայրաքթար» ԱԹՍ, որի 15-ը հարվածային, 23-ը հետախուզական: Այդ ԱԹՍ-ներից կան նաև թուրքական ժանդարմերիայում և ոստիկանությունում:
TR-300 «Քասըրղա» (Kasırğa) ՀԿՌՀ ՄՏԲ-ն
- Տրամաչափը՝ 302 մմ,
- Հեռահարությունը,
- առավելագույնը՝ 100+ կմ,
- նվազագույնը՝ 40 կմ,
- Հրթիռների քանակը՝ 4,
- Մարտագլխիկի զանգվածը՝ 150 կգ:
«Բորա» հթրիռային համակարգի համար նախագծվում է նաև արտահանման տարբերակ՝ փոքրացված հեռահարությամբ (Khan): Այս համակարգն առաջին անգամ ցուցադրվել է 2017 թ. Աբու Դաբիում անցկացված ռազմարդյունաբերական ցուցահանդեսին:
«Բորա» համակարգի ՄՏԲ-ն՝
- Տրամաչափը — 610 մմ,
- Երկարությունը — 7 մ / 7,2 մ,
- Զանգվածը — 2500 կգ,
- Մարտագլխիկի զանգվածը — 470 կգ,
- Հեռահարությունը — 80-260 (KHAN` արտահանվող),
- Հեռահարությունը — 80-360 (Bora),
- Կրակի ինտենսիվությունը — 20 վյրկ,
- Փողերի քանակը — 2: