Թուրքիայում 4 ամսում ԻՊ անդամակցելու մեղադրանքով 714 մարդ է ձերբակալվել

Ստամբուլի անվտանգության գլխավոր տնօրինության (ոստիկանության) ահաբեկչության դեմ պայքարի ստորաբաժանումները 2017-ի սեպտեմբերի 1-ից դեկտեմբերի 26-ը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապ ունենալու համար ձերբակալել են 714 մարդու: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Ստամբուլ քաղաքում անվտանգության ուժերը հատուկ գործողություն են իրականացրել. (արխիվ)

Ստամբուլ քաղաքում անվտանգության ուժերը հատուկ գործողություն են իրականացրել. (արխիվ)

Ձերբակալվածներից 670-ը այլ պետությունների քաղաքացիներ են: Ըստ աղբյուրի՝ ձերբակալվածները փորձել են ահաբեկչական գործողություններ իրականացնել Թուրքիայի տարածքում: Ոստիկանության ուժերը մի քանի փորձեր են կանխել:

Ստամբուլի ոստիկանությունը 4 ամսվա ընթացքում ընդհանուր առմամբ 21 գործողություն է իրականացրել:

Նշենք, որ Սիրիայում և Իրաքում պարտություն կրելուց հետո ԻՊ զինյալների մնացած հատվածները փորձում են դուրս գալ այդ երկրներից։ Նրանց համար հիմնական տարանցիկ ուղիներից մեկը Թուրքիան է։ Միևնույն ժամանակ թուրքական մի քանի ԶԼՄ-ներում տեղեկություններ են տարածվում, որ ԻՊ զինյալները պատերազմական գոտիներից Թուրքիա անցնելու, այնտեղից էլ իրենց երկրներ վերադառնալու համար 3000 ամերիկյան դոլար գումար են վճարում թուրքական կողմին:

Ավելի վաղ՝ հոկտեմբերին, սիրիական մերձընդդիմադիր, Լոնդոնում տեղակայված «Մարդու իրավունքների սիրիական դիտարան» (Syrian Observatory for Human Rights) կազմակերպությունն իր հերթին հայտնել էր, որ «Իսլամական պետության» տասնյակ դաշտային հրամանատարներ հազարավոր դոլարներ են վճարում Թուրքիայի տարածք անցնելու համար:

Ամերիկյան հետազոտական կենտրոններից մեկի այս տարվա հոկտեմբերին հրատարակած զեկույցի տվյալներով՝ Սիրիայում և Իրաքում կռվող «Իսլամական պետության» զինյալներից շուրջ 5600-ը վերադարձել են իրենց երկրներ:

Սիրիայում և Իրաքում ԻՊ միացած և այնտեղից իրենց երկրների վերադարձած զինյալների վիճակագրություն. աղբյուրը՝ ամերիկյան Soufan Center կենտրոն

Սիրիայում և Իրաքում ԻՊ միացած և այնտեղից իրենց երկրների վերադարձած զինյալների վիճակագրություն. աղբյուրը՝ ամերիկյան Soufan Center կենտրոն

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *