Զինծառայողների ապահովագրության հիմնադրամով հատուցում կստանա 4 զինհաշմանդամ

Դեկտեմբերի 27-ին որոշվել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամով նախատեսված գումարներ փոխանցել 2-րդ խմբի հաշմանդամ չորս զինծառայողի: Այս մասին հայտնում է հիմնադրամի կայքը:

2-րդ կարգի հաշմանդամ՝ շարքային Ալիք Ավանեսյանը, Ռաֆայել Հայրապետյանը, կապիտան Գնել Համբարձումյանը և Միքայել Սարգսյանը կստանան միանվագ 5 մլն ՀՀ դրամ, իսկ հետագա 20 տարիների ընթացքում համապատասխանաբար ամսական 100 հազար և 200 հազար ՀՀ դրամ:

Դեկտեմբերի 27-ի դրությամբ ՀՀ ՊՆ զինծառայողների ապահովագրության հիմնադրամից հատուցում են ստացել 27 զոհված զինծառայողի ընտանիք և 9 վիրավորված (հաշմանդամ) զինծառայող:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *