Դեկտեմբերի 26-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հարվածել են «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների դիրքերին Իրաքի հյուսիսային Մեթինա և Գարա շրջաններում: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:
Ըստ աղբյուրի՝ հարվածների արդյունքում «շարքից հանվել է» քրդական կառույցի 17 զինյալ:
Թուրքիայի օդուժը հաճախ է հարվածում քուրդ զինյալների դիրքերին Իրաքի հյուսիսում, քանի որ այնտեղ են տեղակայված PKK-ի հիմնական ճամբարներն ու բազաները:
Թուրքիայի ուժայինները ռազմական գործողությունները շարունակում են քրդերի դեմ նաև երկրի տարածքում: Բախումները առավելապես ակտիվ են արևելյան և հարավարևելյան նահանգներում: