Դեկտեմբերի 26-ին Թուրքիայի ԶՈւ զինծառայողների հերթական ստորաբաժանումը հասել է Կատարում Թուրքիայի զինուժի ռազմաբազա: Անձնակազմի հետ Կատար տեղափոխվել է նաև ինքնագնաց հրետանային համակարգ(եր): Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
- Թուրքիայի ԶՈւ հերթական զորախումբն ուղարկվել է Կատարի ռազմաբազա
- Թուրքիայի ԶՈւ Տ-155 ԻՀՀ Կատարում
Դատելով հրապարակված լուսանկարից՝ Թուրքիան Կատար է տեղափոխել նաև Տ-155 «Ֆըրթընա» ինքնագնաց հրետանային համակարգ: Զորքերը և զինտեխնիկան տեղակայվում են Կատարի մայրաքաղաք Դոհայից շուրջ 30 կմ հարավ-արևմուտք ընկած «Էլ-Ուդեյդ» ռազմաբազայում:
2015-ին Թուրքիան և Կատարը կնքեցին ռազմական կրթության, արդյունաբերության և Կատարում թուրքական ռազմաբազա տեղակայելու մասին համաձայնագիր:
Արդեն 2016-ին երկու երկրների կառավարությունները ստորագրեցին Կատարում թուրքական ռազմաբազա տեղակայելու վերաբերյալ իրականացման համաձայնագիրը» (implementation agreement): 2017-ի հունիսին այս համաձայնագիրը վավերացրել են Թուրքիայի խորհրդարանը և նախագահը:
Այդ համաձայնագրի վավերացումից անմիջապես հետո Թուրքիան սկսեց զորքեր և զինտեխնիկա ուղարկել Կատարի թուրքական ռազմաբազա: Բացի այդ Թուրքիայի և Կատարի զինված ուժերը արդեն մի քանի զորավարժություն են անցկացրել: