Անցկացվում են Հայաստանում ՌԴ բազայի ռազմաբժիշկների ուսումնական վարժանքներ

Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական շրջանի ռազմաբազայի բժշկական ստորաբաժանումների զինծառայողները սկսել են դաշտային ուսումնական վարժանքներ անցկացնել «Կամխուդ» բարձրլեռնային զորավարժարանի տարածքում: Այս մասին դեկտեմբերի 21-ին Ռազմինֆոյին հայտնում են ՌԴ ԶՈՒ ՀՌՇ մամուլի ծառայությունից:

Հայաստանում ՌԴ ԶՈւ բազայի ռազմաբժիշկների վարժանքներից. 21.12.2017

Հայաստանում ՌԴ ԶՈւ բազայի ռազմաբժիշկների վարժանքներից. 21.12.2017

Մարտական պատրաստության վարժանքների ընթացքում հրահանգիչները նորակոչիներին սովորեցնում են առաջին բուժօգնություն ցուցաբերել այրվածքների, ցրտահարումների, վնասվածքների դեպքում, ինչպես նաև իրականացնել հատուկ տեխնիկայով վնասվածք ստացած զինծառայողների տարհանման և տեղափոխման գործողություններ:

Ռազմաբժիշկները պետք է իրականացնեն հատուկ և մարտավարական պատրաստության 30 նորմատիվ: Այդ թվում իրականացվում են ռազմական ավիացիայի Մի-8ՄՏ ուղղաթիռներով ձմեռային պայմաններում ծովի մակարդակից 1500 մ բարձրության վրա պայմանական վիրավորված և հիվանդ զինծառայողների տարհանում և տեղափոխում:

Դաշտային վարժանքներին ներգրավվել է ավելի քան 100 զինծառայող, ավելի քան 30 միավոր հատուկ ռազմական տեխնիկա, այդ թվում՝ «Էրեբունի» ավիաբազայի ուղղաթիռներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *