Հայաստանում անցկացվում են ՌԴ ռազմաբազայի քիմիական զորքերի, տանկերի և ՀՄՄ-ների վարժանքներ

Հայաստանում ՌԴ ԶՈւ ռազմաբազայի քիմիական, ռադիացիոն, կենսաբանական պաշտպանության ուժերը վարժանքներ են անում «Կամխուդ» բարձրլեռնային զորավարժարանում: Սրան զուգահեռ վարժանքներ են անում ՌԴ ԶՈւ ռազմաբազայի տանկային և հետևակի մարտական մեքենաների հաշվարկները:  Այս մասին Ռազմինֆոյին հայտնում են ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունից:

Հայաստանում ՌԴ ԶՈՒ ռազմաբազայի քիմիական պաշտպանության ուժերի վարժանքներից. 21.12.2017

Հայաստանում ՌԴ ԶՈՒ ռազմաբազայի քիմիական պաշտպանության ուժերի վարժանքներից. 21.12.2017

Քիմիական, ռադիացիոն և կենսաբանական պաշտպանության ստորաբաժանումները «Կամխուդում» «ապաակտիվացնում» են վարակված զինտեխնիկան,  զենք-զինամթերքը:

Սցենարի համաձայն՝ նրանք գործում են պայմանական հակառակորդի անօրինական զինված խմբավորման դեմ, որն օգտագործել է քիմիական զենք՝ կիրառելով ՌԽՄ-6 հետախուզական քիմիական մեքենա:

Վարժանքների ներգրավվել է շուրջ 100 զինծառայող, 30 միավոր զինտեխնիկա:

Սրան զուգահեռ ՌԴ ռազմաբազայի տանկային և հետևակի մարտական մեքենաների ստորաբաժանումները անցնում են «Տանկային բիաթլոնի» և «Սուվորովյան հարձակում» մրցումների նախնական փուլը:

Այս զորավարժությանը ներգրավվել է ՌԴ ռազմաբազայի ավելի քան 200 զինծառայող և 50 միավոր զինտեխնիկա:

Հայաստանում ՌԴ ԶՈւ ռազմաբազայի ՀՄՄ ստորաբաժանում

Հայաստանում ՌԴ ԶՈւ ռազմաբազայի ՀՄՄ ստորաբաժանում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *