Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեստերվելլեն հայտարարել է, որ Սիրիա ցանկացած տեսակի զենքի մատակարարումն արդյունավետ չէ և չի կարող նպաստել ճգնաժամը հաղթահարելուն։
Նրա խոսքերով՝ Սիրիայի հարցով միջազգային համաժողովի անցկացումը կդառնա հակամարտության քաղաքական լուծում:
Վեստերվելեն հավաստիացնում է՝ Բեռլինը վկայություններ ունի այն մասին, որ Սիրիայում քիմիական զենք է օգտագործվե, այդ փաստերը պետք է հանգամանալից ուսումնասիրվեն և ստուգվեն, բացի այդ՝ ժամանակն է, որ Ասադի վարչակարգն ապահովի ՄԱԿ-ի փորձագետների մուտքն իր տարածք։