Աֆղանստանում զոհվել է ևս մեկ վրացի զինծառայող

Վրաստանի ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ շարքային Գեորգի Գուչաշվիլին պայթյունից հետո հայտնվել էր փլատակների տակ, հույս կար, որ վերջինս ողջ է։

Զինվորին փլատակներից դուրս բերելու համար կազմակերպվել էր փրկարարական գործողություն, սակայն Գուչաշվիլիի կյանքը փրկել այդպես էլ չի հաջողվել։

Հիշեցնենք, որ հունիսի 6-ին Աֆղանստանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 7, վիրավորվել՝ 9 վրացի զինծառայող։ Այսօր Վրաստանում սգո օր է հայտարարված։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *