ՀՀ ՊՆ և ԱԳ նախարարներն ընդունել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին

Դեկտեմբերի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոզ Գյոթեմյուլլերին։ Գոթեմյոլլերը բարձր է գնահատել ՀՀ խաղաղապահ ստորաբաժանումների մասնակցությունը Աֆղանստանում և Կոսովոյում ՆԱՏՕ-ի ղեկավարած գործողություններին, կարևորել է նոր կարողությունների զարգացման, փոխգործունակության բարելավման համատեղ ջանքերը, համագործակցությունը ռազմական կրթության և այլ ուղղություններով։ Հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին

Կողմերը կարծիքներ են փոխանակել Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի, Պլանավորման և վերանայման գործընթացի շրջանակներում պաշտպանական բարեփոխումների աջակցության, բարեվարքության ամրապնդման համաձայնեցված նպատակների գործնական իրականացումն ապահովելու շուրջ։

ՀՀ պաշտպանության նախարարը Գյութեմյուլլերին ներկայացրել է սահմանադրական փոփոխություններով պայմանավորված պաշտպանական օրենսդրության փոփոխությունները, այլ ծրագրեր:

Հիշեցնենք, որ Հայաստան է այցելել ՄԱԿ-ի ԱԽ-ի 1325 բանաձևի կիրառման շրջանակներում «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» թեմայով աշխատանքային քննարկմանը մասնակցելու նպատակով:

Դեկտեմբների 18-ին Գյոթեմյուլլերին ընդունել է նաև ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: ՆԱՏՕ-ի պաշտոնյային պետք է ընդունեն նաև ՀՀ նախագահը, Ազգային ժողովի նախագահը: 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *