Հայաստանը և Ռուսաստանը ստորագրել են արտակարգ իրավիճակներում համագործակցության պլան

ՀՀ ԱԻՆ-ը և Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչությունը ստորագրել են համագործակցության պլան, որով ենթադրվում է արտակարգ իրավիճակներում համատեղ միջոցառումների իրականացում: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ կայքը:

ՀՀ ԱԻՆ-ը և Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչությունը ստորագրել են համագործակցության պլան

ՀՀ ԱԻՆ-ը և Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչությունը ստորագրել են համագործակցության պլան

Համագործակցության պլանը մշակվել է 1994թ.-ին կնքված «ՀՀ և ՌԴ միջև արդյունաբերական վթարների, տարերային աղետների կանխարգելման և դրանց հետևանքների վերացման ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի հիման վրա:

Պլանը ստորագրել են ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրեն, գեներալ-մայոր Ղազարյանը և Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետ գեներալ-լեյտենանտ Միխեևը:

Համագործակցության պլանով նախատեսված է ապահովել բնական և մարդածին արտակարգ իրավիճակների ծագման կամ ծագման վտանգների մասին ազդարարում և տեղեկատվության փոխանակում, համատեղ ուսումնավարժությունների անցկացում, վթարավերականգնողական փրկարարական աշխատանքների կազմակերպում և արտակարգ իրավիճակներում տուժածների կենսագործունեության ապահովման միջոցառումների իրականացում:

ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն նշել է, որ տեղեկատվության փոխանակումը, ազդարարումը և համատեղ ուսումնավարժանքները աղետներին համատեղ դիմակայելու գործընթացի հիմնասյունային բաղադրիչներից են:

Համագործակցության պլանի խնդիրներից է նաև քիմիական, կենսաբանական և ճառագայթային վարակների ենթարկված տարածքների բացահայտումը, սանիտարական միջոցառումների, արտակարգ իրավիճակներից հետո վերականգնողական միջոցառումների համատեղ իրականացումը և այլն:

Հավելենք, որ լուսանկարներից երևում է, որ ստորագրման արարողությանը մասնակցել է նաև 2016 թ. հուլիսից հայ-ռուսական միացյալ զորախմբի հրամանատարի պաշտոնը զբաղեցնող գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *