Դեկտեմբերի 12-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է պաշտպանության նախարարություն, որտեղ փակ ցուցադրության ժամանակ ծանոթացել է Հայաստանում վերջին երկու տարում ստեղծված կամ զարգացված ռազմական տեխնիկայի ու սպառազինության նմուշներին: Այս մասին հայտնում է կառավարության կայքը:
Այնուհետև վարչապետի գլխավորությամբ նախարարությունում անցկացվել ՀՀ ռազմարդյունաբերական հանձնաժողովի նիստ, որի ընթացքում քննարկվել է գիտահետազոտական և փորձարարակոնստրուկտորական աշխատանքների 2018 թվականի ծրագիրը:
Լուսանկարներից երևում է, որ այցին մասնակցել են նաև ՀՀ ԿԳՆ, ԱԻՆ ղեկավարները:
Նշենք, որ ըստ 2018 թվականի պետական բյուջեով կտրուկ՝ շուրջ 48.2 %-ով աճել են պաշտպանության ոլորտում հետազոտական և նախագծային աշխատանքների համար նախատեսված ծախսերը: Այս տարի այն կազմում է 2 մլրդ 433 մլն 461 հազար դրամ ): 2018 թվականի պետբյուջեով պաշտպանական բյուջեն կազմում է 247 մլրդ 895 մլն: