Սյուզան Ռայսը հուլիսին կնշանակվի ԱՄՆ նախագահի անվտանգության գծով խորհրդական

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ընթացիկ տարվա հուլիսին նախագահի՝ ազգային անվտանգության գծով խորհրդականի պաշտոնում Թոմաս Դոնիլոնին կփոխարինի Սյուզան Ռայսը։

Օբաման շեշտել է, որ Դոնիլոնն անձամբ է որոշել հրաժարական տալ հուլիսի սկզբին՝ բնութագրելով վերջինիս որպես «ամերիկյան պատմության մեջ ամենաազդեցիկ խորհրդական ազգային անվտանգության գծով» և շնորհակալություն հայտնելով կատարած բացառիկ աշխատանքի համար։

ԱՄՆ նախագահն իր խոսքում հիշատակել է Սյուզան Ռայսին, որը նախկինում ԱՄՆ մշտական ներկայացուցիչն էր ՄԱԿ-ում։

Օբաման ընգծել է, որ Ռայսը կենդանություն է հաղորդել ՄԱԿ-ում ԱՄՆ դիվանագիտությանը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *