ԵԱՀԿ առաքելության մշտադիտարկումն ավարտվեց

Ռազմինֆո-ն երեկ հայտնել էր, որ ԵԱՀԿ առաքելությունը մշտադիտարկում է իրականացնելու հայ-ադրբեջանական շփման գծում՝ Աղդամի ուղղությամբ։

Աշխատանքներն իրականացվելու էին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Խրիստո Խրիստովի (Բուլղարիա) անձնական վերահսկողության ներքո։

Ադրբեջանի հանրապետության ՊՆ պաշտոնական կայքն այսօր՝ հունիսի 6-ին, տեղեկացնում է, որ մշտադիտարկումն արդեն ավարտվել է։ Միջադեպեր չեն գրանցվել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *