Հունվարի 1-ին Ադրբեջանում կմեկնարկի ձմեռային զորակոչը. հրամանագիր

Դեկտեմբերի 1-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է 2018 թ. հունվարի 1-ից 30-ը Ադրբեջանի քաղաքացիներին պարտադիր զինծառայության զորակոչելու և պահեստազոր զորացրելու մասին հրամանագիրը:  Այս մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը:

Համաձայն հրամանագրի՝  պարտադիր զինծառայության են զորակոչվելու.

  • 2000 թ. ծնված Ադրբեջանի քաղաքացիները, որոնց 18-ամյակը պետք է լրացած լինի մինչև զորակոչման օրը ներառյալ;
  • մինչև 35 տարեկան (1983-1999 թթ. ծնված) այն քաղաքացիները, որոնք դեռևս չեն անցել պարտադիր զինվորական ծառայություն կամ չեն ազատվել Ադրբեջանի զինված ուժերում կամ այլ զինվորական կազմավորումներում ծառայությունից:

Նույն ժամկետում պետք է պահեստազոր զորացրվեն սահմանված ժամկետում պարտադիր ժամկետային զինծառայությունն ավարտածները:

Ադրբեջանում պարտադիր ժամկետային զինծառայության տևողությունը բարձրագույն կրթություն չունեցողների համար 18, իսկ ունեցողների համար՝ 12 ամիս է։ Զորակոչային տարիքը սահմանված է մինչև 35 տարեկան։ Տարեկան անցկացվում է 4 զորակոչ՝ հունվար, ապրիլ, հուլիս և հոկտեմբեր ամիսների 1-ից 30-ը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *