Աշխատանքային այցով Արցախ մեկնած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 1-ին հանդիպել է Արցախի ղեկավար Բակո Սահակյանին և Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտանանտ Լևոն Մնացականայանին: Սերժ Սարգսյանը և Բակո Սահակյանը եղել են ՊԲ շտաբում: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի կայքը:
Պաշտպանության բանակի շտաբում անցկացվել է տարեվերջյան ավանդական խորհրդակցությունը՝ ՀՀ պաշտպանության նախարարության և Արցախի պաշտպանության բանակի հրամկազմի ներկայացուցիչների մասնակցությամբ: Մասնակցել են նաև ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանը, ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:
Քննարկվել են բանակաշինությանը վերաբերող հարցեր: Խորհրդակցության մասնակիցները լսել են Պաշտպանության բանակի հրամանատարի զեկույցը:
- ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և Արցախի ղեկավար Բակո Սահակյանը
- ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանը Արցախում
- ՀՀ և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության խորհրդակցություն Արցախում. Զեկուցող՝ ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյան
- ՀՀ և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության խորհրդակցություն Արցախում՝