Հայաստանում ՌԴ բազայի զինծառայողները ավարտել են պատրաստության «էքստրեմալ» կուրսը

Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի զինծառայողները բարձրլեռնային «Կամխուդ» և «Ալագյազ» զորավարժարաններում անցկացրել են պատրաստության ինտենսիվ մեկամսյա կուրս: Այս մասին Razm.info-ին հայտնել են ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունից:

Հայաստանում ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի զինծառայողները պարապմունքների ընթացքում

Հայաստանում ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի զինծառայողները պարապմունքների ընթացքում

Տեսական պարապմունքներում զինծառայողները ծանոթացել են կարգավորիչ նոր փաստաթղթերին, պահանջվող նորմերին և բազայի սպառազինությունը համալրած նոր զինատեսակների մարտավարատեխնիկական բնութագրերին: Գործնական վարժանքներում զինծառայողները հանձնել են «Էքստրեմալ» պայմաններում գործելու և մարտ վարելու շուրջ 150 նորմատիվ:

Պատրաստության կուրսերին ներգրավվել է բազայի շուրջ 200 զինծառայող, այդ թվում՝ կին զինծառայողների 30%-ը: Գործնական վարժանքների կեսից ավելին անցկացվել են գիշերը՝ հրամանատարության և մարտական պատրաստության մասնագետների ղեկավարությամբ:

Վարժանքների ավարտին զինծառայողները իրենց սպառազինությամբ երթով անցել են 20 կմ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *