Վրաստանի ԶՈւ խաղաղապահները վարժանքներ են արել Աֆղանստանի Բագրամ ավիաբազայում

Նոյեմբերի 28-ին Աֆղանստանի Բագրամ ավիաբազայում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելության շրջանակներում ծառայող Վրաստանի զինված ուժերի 1 գումարտակ պլանային վարժանքներ է անցկացրել:  Այս մասին հայտնում են Վրաստանի ՊՆ մամուլի ծառայությունից:

Վրաստանի ԶՈւ խաղաղապահ գումարտակը վարժանքներ է անում Աֆղանստանի Բագրամ ավիաբազայում

Վրաստանի ԶՈւ խաղաղապահ գումարտակը վարժանքներ է անում Աֆղանստանի Բագրամ ավիաբազայում

Վարժանքներն անցկացվել են վրացական կողմի մշակած սցենարով, ըստ որի՝ խաղարկվել են պայմանական հակառակորդի պահեստների որոնման, ուսումնասիրման և չեզոքացման գործողություններ:

Վրաստանի ԶՈւ 31-րդ գումարտակը Աֆղանստանում է 2017 թվականի հոկտեմբերից:  Նրա հիմնական խնդիրը Բագրամ ավիաբազայի ներքին և արտաքին հատվածների պաշտպանությունն է: Ընդհանուր առմամբ Աֆղանստանում ծառայում է Վրաստանի ԶՈւ 900 զինծառայող:

Նշենք՝ Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցում է նաև ՀՀ ԶՈւ 120 խաղաղապահ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *