Թբիլիսիում ավարտվեց հակաահաբեկչական գործողությունը. ահաբեկիչներից մեկը սպանվել է

Քիչ առաջ Թբիլիսիում ավարտվեց գիշերվանից մեկնարկած հակաահաբեկչական գործողությունը: Բնակարանը զբաղեցրած ահաբեկիչները «չեզոքացվել են»: Մարտական գործողություններում զոհվել է Վրաստանի ԶՈւ 1 հատուկջոկատային:

Հատուկջոկատայինները և ռազմական տեխնիկան արդեն հեռացվում են դեպքի վայրից: Ըստ Վրաստանի ՊԱԾ-ի՝ ահաբեկիչներից մեկը ձերբակալվել է: Ըստ վրացական «Իմեդի» հեռուստաընկերության՝ ահաբեկիչներից մեկն էլ սպանվել է: Դեռևս հայտնի չէ ենթադրյալ ևս մեկ ահաբեկչի ճակատագիրը:

Թբիլիսիիում սպանված ահաբեկիչը. լուսանկարը «Իմեդի» հեռուստաընկերությունից:

Թբիլիսիիում սպանված ահաբեկիչը. լուսանկարը «Իմեդի» հեռուստաընկերությունից:

Ռազմական գործողությունները տևեցին շուրջ 12 ժամ: Այդ ընթացքում փոխադարձ հրաձգություն և նռնականետություն էր ընթանում ուժայինների և ահաբեկիչների միջև:

Գործողություններին ներգրավվել էին Վրաստանի պետանվտանգության ծառայության և ՆԳՆ հատուկ նշանակության ստորաբաժանումները: Դեպքի վայր էին բերվել նաև «Կոբրա» զրահապատ մեքենաներ:

Հատուկջոկատայինները բնակարանում

Հատուկջոկատայինները բնակարանում

Դեռևս ոչ լիարժեք տեղեկությունների համաձայն՝ ահաբեկիչները ազգությամբ չեչեններ էին:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 22-ի լույս գիշերը Թբիլիսիի փողոցներից մեկում ահաբեկիչների ձերբակալման հատուկ գործողություն էր սկսվել, տարհանվել էին մոտակա շենքերի բնակիչները: Իրադարձությունները ընթացքին կարող եք հետևել այստեղ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *