Գնդապետ Բուդաղյանն ապաքինվում է. նա հնարավոր է՝ վերադառնա ծառայության

Կենտրոնական զինվորական հոսպիտալում հրավիրված ասուլիսի ժամանակ ռազմական բուժհաստատության պետ, փոխգնդապետ Արամ Ասատուրյանը տեղեկություններ հաղորդեց ՊԲ N զորամասի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանի առողջական վիճակի մասին։

Գնդապետ Արտակ Բուդաղյան

Գնդապետ Արտակ Բուդաղյան

Փոխգնդապետ Ասատուրյանի խոսքերով՝ գնդապետ Բուդաղյանի վիճակը շարունակում է կայուն ծանր մնալ։ Թեև նա գիտակցության է եկել, հիշում է միջադեպը և կարողանում է խոսել, սակայն շփումները սահմանափակված են՝ կապված առողջական վիճակի հետ։ 

Նոր վիրահատության կարիք չկա, և առաջիկա մի քանի օրերին գնդապետը վերակենդանացման բաժնից կտեղափոխվի սովորական հիվանդասենյակ։ Ասատուրյանը նաև նշեց, որ գնդապետին դեռ չեն հայտնել եղբոր՝ Ավետիք Բուդաղյանի մահվան մասին տեղեկությունը։

Բուդաղյանին բուժող բժիշկ Սևակ Շահբազյանը հավելեց, որ նրա մոտ նկատվում է ապաքինման դրական դինամիկա, և նա հնարավոր է՝  կրկին վերադառնազինվորական ծառայության։

Նա նաև նշեց, որ նա ստացել էր լյարդի հրազենային վիրավորում, այժմ պլանային հետվիրահատական բուժում է ստանում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *