Թուրքիան 12 տարվա ընթացքում 628 տոննա արցունքաբեր գազ է գնել

Թուրքիան վերջին 12 տարիների ընթացքում 21 մլն եվրո է ծախսել արցունքաբեր գազ գնելու համար, տեղեկացնում է թուրքական «Սյոզջու» պարբերականը։

2000-2012 թվականներին պաշտոնական Անկարան ձեռք է բերել 628 տոննա արցունքաբեր գազ, որը նախատեսված է փողոցային ցույցերը ցրելու համար։

արցունքաբեր գազ

Թուրքիան նյութը հիմնականում գնել է ԱՄՆ-ից և Բրազիլիայից։

Նշենք, որ Թուրքիայում ընթացող հակակառավարական ցույցերի ժամանակ ոստիկանությունը մեծ ծավալի արցունքաբեր գազ է կիրառում, ինչի համար ենթարկվում է սուր քննադատությունների։

Թուրքիայի գրեթե բոլոր խոշոր քաղաքներում արդեն մի քանի օր է, ինչ ընթանում են հակակառավարական ցույցեր։ Բախումների հետևանքով կա 3 հազարից ավել տուժած, պաշտոնապես գրանցվել է մահվան երկու դեպք։ Հազարավոր մարդիկ ձերբակալված են։

Հակակառավարական ցույցերը սկիզբ էին առել Ստամբուլի Թաքսիմ հրապարակում գտնվող Գեզի զբոսայգում ծառահատման դեմ ակցիայի հետևանքով, որը վերաճել էր հզոր հակակառավարական ելույթների։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *