Համաձայն ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայության՝ ՀՀ-ում ռուսական ռազմաբազայի հրետանային ստորաբաժանումները մարտական ուսուցման ամառային ուսումնական շրջանի ընթացքում առաջին անգամ կկիրառեն ժամանակակից նավիգացիոն սարքավորումներ։
Ոչ մեծ չափերի նավիգացիոն «Բրիզ» համակարգը, որը ռազմաբազայում հայտնվել է գարնանը, նախատեսված է հրետանային ստորաբաժանումների համար և թույլ է տալիս լուծել կրակի նաապատրաստման ու ղեկավարման խնդիրների համալիրը։
Նավիգացիոն սարքավորման օգնությամբ զինծառայողները կկարողանան որոշել մինչև թիրախը տեղագրական տվյալները և ճշգրիտ հաշվարկներ անել կրակի բացման ու կառավարման ժամանակ։
Բացի այդ, համակարգը հնարավորություն է տալիս աշխատել ապաստարանից, սարքը բնականոն աշխատում է եղանակային ցանկացած պայմաններում՝ -30-ից +55 ջերմաստիճանում, բարձր խոնավության և տեղումների ժամանակ։ Նավիգացիոն սարքավորումը թույլ է տալիս ծրագրավորել ավելի քան 500 երթուղի և 20 շրջադարձային կետ ամեն մի երթուղում։
Նշենք նաև, որ համակարգի շահագործումից առաջ՝ հրետանային ստորաբաժանումները կանցնեն հատուկ ուսուցում՝ մարտական պայմաններում սարքավորումն օգտագործելու վերաբերյալ։