[Լրացված] Նոյեմբերի 21-ին ականի պայթյունից զոհվել է ՊԲ 3 զինծառայող, կա վիրավոր

Նոյեմբերի 21-ին՝ ժամը 18:35-ի սահմաններում, Արցախի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ականի պայթյունից մահացել են ՊԲ զինծառայողներ 1995թ․ ծնված Գեղամ Կորյունի Զաքարյանը, 1998թ ծնված Սարգիս Գուրգենի Աբրահամյանը  և 1997թ ծնված Սարգիս Մհերի Մելիքյանը:Այս մասին հայտնում է ՊԲ կայքը։

Ականի պայթյունից վիրավորվել է զինծառայող, 1998թ. ծնված Նարեկ Հայկի Հովեյանը։ Նրա վիճակը գնահատվում է ծանր:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

[Լրացում] Նոյեմբերի 22-ին, ՀՀ Քննչական կոմիտեի կայքը հայտնում է, որ Երրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու 3 զինծառայողների մահվան հանգամանքները:

2017թ. նոյեմբերի 21-ին՝ ժամը 18:35-ի սահմաններում, ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, հակատանկային ականի պայթյունից պայթյունաբեկորային մահացու վիրավորումներ են ստացել նույն զորամասի զինծառայողներ՝ լեյտենանտ Գեղամ Կորյունի Զաքարյանը, շարքայիններ Սարգիս Գուրգենի Աբրահամյանը և Սարգիս Մհերի Մելիքյանը:

Շարքային Նարեկ Հայկի Հովեյանը պայթյունաբեկորային մարմնական վիրավորումներով տեղափոխվել է զինհոսպիտալ: Նրա վիճակը գնահատվում է ծանր:

Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի (Զենքի, ռազմամթերքի եւ շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարկաների, նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը) 4-րդ մասով:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *