102-րդ ռազմաբազայի ԱԹՍ-ների հաշվարկները վարժանքներ են անում «Կամխուդում»

Հայաստանի «Կամխուդ» զորավարժարանում մեկնարկել են Գյումրիում տեղակայված ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի 102-րդ ռազմաբազայի անօդաչու թռչող սարքերի ստորաբաժանման զինծառայողների ուսումնական հավաքներ։ Այս մասին նոյեմբերի 15-ին տեղեկացնում է ՌԴ ՊՆ կայքը։

Հավաքների առաջին փուլում զինծառայողները ծանոթանալու են ԱԹՍ-ների մարտավարատեխնիկակական բնութագրերին, սարքերը հավաքելու, քանդելու, թռիչքի պատրաստելու, կառավարելու, վայրէջք իրականացնելու կարգին։

102-րդ ռազմաբազայի ԱԹՍ-ի ստորաբաժանման զինծառայողները վարժանքներ են անցկացնում, (արխիվ)

102-րդ ռազմաբազայի ԱԹՍ-ի ստորաբաժանման զինծառայողները վարժանքներ են անցկացնում, (արխիվ)

Գործնական վարժանքների ժամանակ զինծառայողները իրականացնելու են անօդաչուն ձեռքից բաց թողնելու, թռիչքը կառավարելու, վայրէջք իրականացնելու առաջադրանքներ։ Զինծառայողները հանձնելու են նաև ստուգարքներ հետախուզության համալիրները անվտանգ կիրառելու շուրջ։

Հավաքներին ընդհանուր առմամբ ներգրավվել է ավելի քան 100 զինծառայող, այն տևելու է 14 օր։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *