Ռուսաստանը Հյուսիսային Աֆրիկայի երկրներից մեկին մատակարարել է «Իսկանդեր Է» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիր: Այս մասին «ՌԻԱ Նովոստիի»-ին հայտնել է ՌԴ Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ներկայացուցիչը՝ Դուբայում անցկացվող ավիացուցահանդեսի ընթացքում:
Նշենք, որ մինչ այս «Իսկանդեր Է» համալիրների մատակարարվել էին միայն Հայաստանին:
Այս դեպքում, ամենայն հավանականությամբ, խոսքը Ալժիրի մասին է: Սեպտեմբերին Ֆրանսիական ռազմական մասնագիտացված DSI (Défense et Sécurité internationale) ամսագրի հոդվածում նշվում էր, որ Ալժիրը Ռուսաստանից ձեռք է բերել 4 միավոր «Իսկանդեր» համալիր:
Ռոսւաստանը այս համակարգերը արտահանման համար առաջարկում էր դեռևս 2014 թվականից:
«Իսկանդեր Է»-ն օպերատիվ-մարտավարական համալիր է, որը նախատեսված է հակառակորդի զորքերի տեղակայման շրջաններում կուտակված զինտեխնիկան և անձնակազմը, ենթակառուցվածքները և կարևոր ռազմական օբյեկտները մեծ հեռավորությունների վրա ոչնչացնելու համար: