Ազգային Ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց զինծառայության մասին օրենքի նախագիծը

Այսօր՝ նոյեմբերի 15-ին, ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Զինծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՊՆ ներկայացրած օրենքի նախագիծը: Օրինագծին կողմ է քվեարկել 86, դեմ՝ 6 պատգամավոր։

Հոկտեմբերի 27-ին, Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունվել էր «Զինծառայության մասին» օրենքի նախագիծը։ Օրինագծին կողմ էր քվեարկել 89, դեմ՝ 9 պատգամավոր։ Նոյեմբերի 10-ին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը արտահերթ նիստում դրական եզրակացություն էր տվել օրինագծին:

Օրինագծով նախատեսվող փոփոխություններից են․

  • Ուսումը շարունակելու համար տարկետում կստանան միայն այն քաղաքացիները, ովքեր, սովորելով ՀՀ բուհերում, պայմանագիր կնքեն ՀՀ ՊՆ-ի հետ և ուսման ընթացքում ռազմական պատրաստություն կանցնեն, այնուհետև՝ ուսման ավարտից հետո, կծառայեն ՊՆ-ի կողմից նշված վայրում, նշված պայմաններով: Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։
  • Շարքային կազմի պարտադիր զինծառայության մեջ գտնվող եղբայր ունեցող շարքային կազմի պարտադիր զինծառայողն իր ցանկությամբ ծառայության կնշանակվի եղբոր ծառայության զորամասում, եթե եղբոր ծառայության ժամկետը չի գերազանցում 17 ամիսը: Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։
  • Կվերացվի ՀՀ քաղաքացիների համար տնից առնվազն 150 կմ հեռավորության վրա ծառայելու և հատուկ արտոնություններով քաղաքացիների համար 150 կմ շաղավիղում ծառայություն անցնելու պահանջները: Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։
  • ՀՀ ՊՆ ՌՈւՀ ընդունված զինծառայողների հետ առաջին պայմանագիրը կկնքվի 10 տարով (նախկին 20-ի փոխարեն), որը իր մեջ ներառում է ռազմաուսումնական հաստատությունում ուսումնառությունը:  Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։
  • ՀՀ ԶՈւ սպայական կազմի պայմանագրային զինծառայողները կարող են բնակարան/բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով օգտվել մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիպոթեքային վարկավորման պետական նպատակային ծրագրերից: Թեմայի վերաբերյալ մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագծի մեջ այժմ միավորվում են ներկայում գործող «Զինվորական ծառայություն անցնելու մասին», «Զինապարտության մասին» և «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» օրենքները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *