Նոյեմբերի 10-ից սկսած «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK ) դեմ գործողություններ իրականացնելու նպատակով Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգում 15 օրով «անվտանգության հատուկ գոտի» է հայտարարվել: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:
Այդ ռեժիմը շարունակելու է գործել մինչև նոյեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը: «Անվտանգության հատուկ գոտու» ռեժիմը մասնավորապես տարածվում է Հաքքարի նահանգի Շեմդինլի, Չուքուրջա, Յուքսեքովա գավառների 31 շրջաններում:
Քուրդ զինյալների դեմ գործողություն իրականացնելու համար Թուրքիայի արևելյան և հարավարևելյան նահանգները հաճախ են «անվտանգության հատուկ գոտի» հայտարարվում:
Թուրք ուժայինների և քորդ զինյալների բախումները վրսկսել են 2015-ի ամռանից; Բախումները առավել ինտենսիվ են Թուրքիայի արևելքում և հարավ-արևելքում: Քրդերի դեմ գործողություններում ներգրավված են թուրքական բանակը, ժանդարմերիան, ոստիկանության ստորաբաժանումներ: