ՀՀ ԱԺ պաշտպանության հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Զինծառայության մասին» նախագծին

ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը իր դրական եզրակացություն տվեց նաև «Զինծառայության մասին» պաշտպանության նախարարության ներկայացրած օրենքի նախագծին։

Հոկտեմբերի 27-ին, Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունվել էր «Զինծառայության մասին» օրենքի նախագիծը։ Օրինագծին կողմ էր քվեարկել 89, դեմ՝ 9 պատգամավոր։

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագծի մեջ այժմ միավորվում են ներկայում գործող «Զինվորական ծառայություն անցնելու մասին», «Զինապարտության մասին» և «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» օրենքները:

Օրենքով նախատեսվող փոփոխություններից են․

  • Ուսումը շարունակելու համար տարկետում կստանան միայն այն քաղաքացիները, ովքեր, սովորելով ՀՀ բուհերում, պայմանագիր կնքեն ՀՀ ՊՆ-ի հետ և ուսման ընթացքում ռազմական պատրաստություն կանցնեն, այնուհետև՝ ուսման ավարտից հետո, կծառայեն ՊՆ-ի կողմից նշված վայրում, նշված պայմաններով: Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։
  • Շարքային կազմի պարտադիր զինծառայության մեջ գտնվող եղբայր ունեցող շարքային կազմի պարտադիր զինծառայողն իր ցանկությամբ ծառայության կնշանակվի եղբոր ծառայության զորամասում, եթե եղբոր ծառայության ժամկետը չի գերազանցում 17 ամիսը: Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։
  • Կվերացվի ՀՀ քաղաքացիների համար տնից առնվազն 150 կմ հեռավորության վրա ծառայելու և հատուկ արտոնություններով քաղաքացիների համար 150 կմ շաղավիղում ծառայություն անցնելու պահանջները: Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։
  • ՀՀ ՊՆ ՌՈւՀ ընդունված զինծառայողների հետ առաջին պայմանագիրը կկնքվի 10 տարով (նախկին 20-ի փոխարեն), որը իր մեջ ներառում է ռազմաուսումնական հաստատությունում ուսումնառությունը:  Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Այսօր պաշտպանության և անվտանգության հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նաև «Պաշտպանության մասին» նախագծին և «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքի լրամշակված տարբերակին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *