Գերմանացի և ադրբեջանցի ռազմական մասնագետները քննարկել են մամուլի և հանրության հետ կապերի հարցեր

Նոյեմբերի 8-ին Բաքվում Գերմանիայի և Ադրբեջանի ԶՈւ մասնագետները քննարկել են ռազմական հոգեբանությանը, կանոնադրական հարաբերություններին, մամուլի և հասարակության հետ կապերին վերաբերող խնդիրներ:  Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:

Բաքվում հանդիպել են ադրբեջանցի և գերմանացի ռազմական մասնագետներ

Բաքվում հանդիպել են ադրբեջանցի և գերմանացի ռազմական մասնագետներ

Հանդիպումն անցկացվել է Գերմանիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների միջև ստորագրված 2017 թ. համագործակցության ծրագրի շրջանակներում:

Միջոցառման շրջանակներում կողմերն անդրադարձել են մասնավորապես զինծառայողների միջև հարաբերություններին, ռազմական գործողությունների ընթացքում հոգեբանական պատրաստությանը, մի շարք այլ խնդիրների:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին Բաքվում նույն համագործակցության ծրագրի շրջանակներում հանդիպել էին Գերմանիայի և Ադրբեջանի ՊՆ ներկայացուցիչներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *