Վրաստանի իշխանությունները փակել են ռազմական լաբորատորիան, որը ԱՄՆ-ից ստացված միջոցներով ուսումնասիրում էր վտանգավոր վիրուսները։
Թբիլիսիի Լուգարի անվան հանրային առողջապահության կենտրոնն այսուհետ կլինի Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի կազմի մեջ։
Այս կապակցությամբ, ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, իր բավարարվածություն է հայտնել նաև ռուսական կողմը՝ նշելով, որ հարևան երկրում վտանգավոր վիրուսների ուսումնասիրման կենտրոնը, որը ֆինանսավորում էր ԱՄՆ-ն, խանգարում էր նաև ռուս-վրացական հարաբերությունների կարգավորմանը։