Աֆղանստանում վրացական զորքերն անցնում են ամերիկյան հրամանատարության ներքո

Քաբուլում ֆրանսիական հրամանատարության՝ Աֆղանստանում խաղաղության պահպանման միջազգային առաքելությանը ծառայող վրացական ստորաբաժանումը շարունակելու է ծառայությունն ամերիկյան հրամանատարության ներքո, քանի որ ֆրանսիացի զինծառայողներն աստիճանաբար լքելու են Քաբուլը։

Georgia US Military

Այս մասին հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը՝ հավելելով, որ 50 զինվորից բաղկացած այդ ստորաբաժանումն արդեն հունիսի 3-ին «Վերհաուս» բազայից անցել է ամերիկյան «Ֆենիքս» բազա, որտեղ ամերիկյան զինծառայողների հետ զբաղվելու է հիմնականում աֆղան զինվորների ուսուցմամբ՝ միաժամանակ ապահովելով ԱՄՆ բազայի անվտանգությունը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *